18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչու Լեւոնը գցեց “Գռզոյին”` Ծառուկյանն ու Սուքիասյանն անհամեմատելի են /վիդեո/

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի սիրում հաշվել ուրիշի փողերը, բայց այն, որ Հայ ազգային կոնգրեսը կարողացավ համալիրում համագումար հրավիրել, դա արդեն փաստ է, որ ֆինանսական միջոցներ թերեւս տրվել էին:

Մակեյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ Տեր-Պետրոսյանի տեսակետների հետ եւ ելույթից էլ դժգոհ է: Մասնավորապես Մակեյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու ՀԱԿ առաջնորդը “գցեց” իր գործընկերոջը` Խաչատուր Սուքիասյանին:

Մակեյանի խոսքով, Սուքիասյանին չէր կարելի համեմատել Գագիկ Ծառուկյանի հետ: “Սուքիասյանը շարժման համար արել է, սատարել է Տեր-Պետրոսյանին, Սուքիասյանը աշխատել է օրենքի դաշտում, իսկ Ծառուկյանը օրենքից դուրս է` թաքցնում է որոշ հարկեր”,-ասաց Մակեյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին կայացած ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասել էր, թե Գագիկ Ծառուկյանը սնանկանալու է, եւ դառնալու է Խաչատուր Սուքիասյան:

Զրույցի այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ