Ո՞ւմ դեմ կարամ քյալլա տալ. Ժողովուրդ
Այս տարվա հունիսին «ժողովուրդ»-ին դիմեց Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը եւ աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին:
Մեղադրանքները հրապարակելուց առաջ փորձեցինք ՀՀ ՊՆ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: Սակայն ՊՆ-ն այս հարցմանը եւս արձագանքեց մեռելային լռությամբ: Ինչը կարծես թե ներքին խմորումների արդյունք է: Բանն այն է, որ ՊՆ լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանը, որը Սերժ Մարզպանի համագյուղացին է, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լարված հարաբերություններ ունեն: Նույնիսկ ՊՆ խոսնակին արգելված է ՊՆ կայքի հետ գործ ունենալ: Իսկ ի՞նչ էր հայտնել Ոփանյանը:
Ըստ նրա’Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք է կորզել իր դեմ, թե իբր ինքը կաշառք է վերցրել: «Ես մտածեցի ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ`
Կոստանյան Գեւորգի՞ , թե՞ Օհանյանի… Փրկելով կյանքս’ես հեռացա ՀՀ-ից»,- մանրամասնել է Ոփանյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: