«Լավ արիք հանգցրիք». Հրապարակ
Թերթի տեղեկություններով օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե ժանեյրո մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը: Ի տարբերություն նախորդ անգամվա
` այս անգամ կմեկնեն ոչ թե նախագահական ինքնաթիռով, այլ Ծառուկյանի վարձած, որպեսզի պետական միջոցներից լումա չծախսվի, նույն ինքնաթիռով էլ կվերադառնան, ըստ թերթի աղբյուրի, «եթե ոչ ոսկով, ապա հաստատ արծաթե մեդալներով»:
Ի դեպ, վերջին շրջանում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները շատ ջերմ են: Իսկ հայտնի դեպքերի ժամանակ, ասում են, Սերժ Սարգպանն այնքան զայրացած է եղել, որ քչերն են պատկերացրել մեկ տարի անց նման ջերմացում: Հիշեցնենք’ հաշտեցման գործում մեծ ավանդ են ունեցել Կարապետյան եղբայրները, որոնց Սերժ Սարգսյանը հիմա ժպիտով ասում է. «Լավ արիք հանգցրիք էդ հրդեհը, թե չէ զայրույթի, էմոցիաների պահին կարող է ինչ-որ բաներ իսկապես անես»: