15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղի՞ց էին ճանաչում իրար Մոնթեն ու Ջիվանը /վիդեո/

Այսօր` հուլիսի 6-ին Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի 55 ամյակն էր:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում`հատուկ գնդի առաջին  վաշտի մարտիկ Սարգիս Ղազարյանը կիսվեց հրամանատարի մասին հիշողություններով.

«Մինչ հրամանատար լինելը,առաջին հերթին եղբայր էր ,որին ծառայաթյան մեջ չէր հետաքրքրում`դու իր եղբայրն ես,հորաքրոջ տղան,թե սովորական զինվոր: Ծառայության մեջ բոլորը իր համար զինվոր էին և բոլորին նայում էր նույն աչքով»,-նշեց մարտական ընկերը:

Շարունակելով խոսքը Ղազարյանը հպարտորեն նշեց, որ իրեն բախտավոր մարդ է համարում Ջիվանին ճանաչելու և նրա կողքին կռվելու համար:

Ազատամարտիկը  հիշեց նաև Ջիվանի և Մոնթեի հետ կապված հետաքրքիր մի դեպք.

«Ուրեմն մի օր Ջիվանի հետ նստած ենք, տղերքից եկան Ջիվանին ասացին, թե ԱՍԱԼԱ-ի տղաներից  են եկել՝  քեզ են հարցնում, Ջիվանը հրավիրեց ներս, Մոնթեն ներս մտավ և շատ ջերմագին բարևեցին իրար, համբուրվեցին (ինձ մոտ մինչ այսօր էլ հարցական է մնացել, թե որտեղից էին ճանաչում իրար): Ջերմ զրույցից հետո Մոնթեն Ջիվանից յոթ կալաշնիկով խնդրեց և մեկ ԲՏՌ Լաչինը գրավելու համար,իսկ Ջիվանը ժպիտը դեմքին պատասխանեց՝ յ կալաշնիկով ու մեկ ԲՏՌ լիներ ես իմ տղաների հետ կգրավեյ՝ խի՞  եմ քեզ տալիս»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ