Ոչ ոք խաղեր չի տվել. Տեր-Պետրոսյանը շնորհակալ է /վիդեո/
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում անդրադարձավ նաեւ ՀԱԿ դաշինքին: Ըստ նրա` այդտեղ ընդգրկված էին 18 կուսակցություն եւ կազմակերպություններ: Անկախ նրանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա չի նսեմացնում նրանց գործը, որ արել են այս հինգ տարիների ընացքում, գոնե առնվազնը չորս տարի, մինչեւ 2011 թ աշունը դաշինքը եղել է կուռ, համաձույլ, զինակիցների միավորում:
“Ոչ ոք ոչ գլուխ է պահել, ոչ խաղեր տվել, ոչ էլ դաշինքի ներսում փորձել է հաստատել կամ իրականացնել սեփական կուսակցության շահերը: Խորին շնորհակալություն բոլոր անդամներին, հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ: Դա չի նսեմացնում նրանց նպաստը շարժմանը”,- Տեր-Պետրոսյանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության նպատակի եւ գաղափարի մասին Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ տեսանյութում: