08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մերժում ենք վերջին քսանհինգ տարիների բացթողումները. Փոստանջյան

Վերջին շրջանում մտել ենք մի փուլ, որտեղ մենք իրական սպառնալիքներին անհաղորդ ենք դարձել և չունենք ներքին ու արտաքին քաղաքականության մշակված ծրագրեր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Այդ իսկ պատճառով Արցախի և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող իրողության վերաբերյալ իր բանաձևում «Ժառանգություն»-ը ներկայացրել է դրույթներ՝ կանխելու հետագա բացասական ազդեցությունն ապագա գործընթացների վրա: Մեր այս բանաձևով մենք հայտարարում ենք, որ մերժում ենք վերջին քսանհինգ տարիների բացթողումները:

Մենք ասում ենք, որ բոլորից տարբերվող տեսակետներով այն քաղաքական ուժն ենք, որը դեմ քվեարկեց ՀՕՊ համաձայնագրին, և Ընտրական օրենսգրքին: Վերջինի առնչությամբ մանավանդ կարծում ենք, որ խոսքն ընդամենը կոսմետիկ փոփոխությունների մասին է»,- ասաց Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ