15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սևանա լճում սիգի պաշարները փոքր-ինչ ավելացել են

Վերջին տարիներին Սևանա լճում   սիգի պաշարները փոքր-ինչ ավելացել են:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Վերջինս շեշտեց՝ եթե ձկների մայրական կազմը և մանրաձուկը պահպանվի, պաշարների ավելացումն անխուսափելի կլինի: « Տարիներ շարունակ՝ մենք Բնապահպանության նախարարությանը հորդորում ենք արգելել սիգի որսը՝ գոնե ձվադրման շրջանում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ անցած տարի Սևանա լճից որսացել են արդյունագործական չափերի 430 տոննա սիգ:

Բարդուղ Գաբրիլյանը նշեց՝  ձկների ձվադրման համար նախկինում պիտանի համարվող գետերը վաղուց այլևս բարենպաստ միջավայր չեն նրանց բազմացման համար:

«Ինչ վերաբերում է կողակին և բեղլուին, ապա դրանց վերարտադրության հարցն ավելի լուրջ է, քան իշխանինը կամ սիգինը: Սրան հակառակ մենք հորդորում ենք որքան հնարավոր է շատ կարաս որսալ: Պատճառն այն է, որ այս ձկնատեսակը Սևանա լճի համար համարվում է ոչ ցանկալի` կարասը խանգարում է կողակի և բեղլուի բազմացմանը՝ գրավելով վերջինիս արուներին»,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ