Միանայի՝ ի՞նչ անեի` աղոթեի՞ Վովայի հետ /վիդեո/
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ ապրիլի 13-ին ՀԱԿ հիմնադիր համագումարում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, նախ ասաց, որ միակ քաղաքական ուժը ՀԱԿ-ն է, որը հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է նախագահական ընտրություններում:
“Եվ եթե չչափազանցնեմ, Ազատության հրապարակի կեսը Կոնգրեսի ակտիվիստներն էին”,-ասաց Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` իրենց մեղադրեցին, թե ինչու ՀԱԿ ղեկավարությունը հարթակում չէ: “Փորձեմ մեջբերել հարգարժան Սերժ Սարգսյանի շրջանառության մեջ դրած մի խոսքը միանայի՝ ի՞նչ անեի”,-ասաց Տեր-Պետրոսյանը:
“Միանայի, որ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթեի՞: Այստեղ ներեցեք, դա իմ մանկության երազանքը չի եղել”,-ասաց առաջին նախագահը:
Իսկ ավելի լուրջ, Տեր-Պետրոսյանը նկատեց, որ այդ պայքարում ամեն ինչ կար, բացի քաղաքական պրոցեսը: “Իսկ ՀԱԿ-ը միանում է քաղաքական պայքարին”:
Տեր-Պետրոսյանի խոսքի այլ մանրամասները տեսանյութում: