Տիգրան Խզմալյանը ՛՛Մազ՛՛-ին մեծ արվեստագետ է համարում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1169_1365858020.jpg)
“ Սարդարապատ “ և “Նախախորհրդարան” նախաձեռնությունների անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը չի պատրաստվում մեկնաբանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հայտարարությունը, թե Խզմալյանն ՛՛ագենտ է՛՛: ”Երկիրը լիքն է պատվիրված ու անուղղակի գործակալներով, մնում է պարզել ինքը պատվիրված է, թե անուղղակի”,-ասել է Մազմանյանը:
Henaran.am-ը Տիգրան Խզմալյանից փորձեց պարզել, թե իրականության հետ որքան է առնչվում Արմեն Մազմանյանի հայտարարությունը.” Նման ծիծաղաշարժ բառերը չեմ մեկնաբանում, այ եթե ասեր թե որ կազմակերպության լրտես եմ, գուցե մեկնաբանեի”:
Տիգրան Խզմալյանը տեղեկացրեց, որ ինքը միայն 2 կազմակերպությունների անդամ է , իսկ կոմսոմոլից հեռացրել են ինձ դեռ 88-ին .” Դե եթե նա “Սարդարապատ” շարժման անդամ լինելը լրտես է համարում, ես նրան շնորհավորում եմ, դա նրա ստեղծագործական զեղումն է: Նա մեծ արվեստագետ է, ինչու չէ”,-հավելեց Տիգրան Խզմալյանը: