Երեւանի ագռավները, ղուշբասները եւ ընտրությունները
՛՛Բարև՛ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը չնայած մեկնարկել է, բայց թույլ է անցնում. միայն դեղին պլակատներ են նկատվում , որոնք Տարոն Մարգարյանի պլակատներն են և նկատել եմ մեկ էլ քանդված Ամիրյան փողոցը՛՛:
Ըստ երիտասարդ գործչի՝ ապրիլի իննից հետո դժվար է խոսել ավագանու ընտրությունների մասին: ՛՛Ոստիկանությունը անտեսեց ամեն բան և ծեծի ենթարկեց ՛՛բարև Երևան՛՛ դաշինքի քաղաքապետի թեկնածու ԱրմենՄարտիրոսյանին՛՛: Ավագանու թեկնածուի մեկնաբանությամբ ՛՛Ժառանգությունը՛՛ ապրիլի 9ին զերծ պահեց մարդկանց՝ մահակներից, ծեծից և արյունահեղությունից:
Սիմոնյանը կարծում է, որ Երեւանի ընտրությունները քաղաքական ընտրություններ են և որ ՛՛Ժառանգությունը՛՛ կհավաքի 40 տոկոոս ձայն: Նրա դիտարկմամբ, հիմնական ձայները բաժանվելու են 3 կուսակցությունների միջեւ՝ ՛՛Ժառանգություն՛՛,ԲՀԿ և ՀՀԿ : 6 տոկոսի շեմը կարող է հաղթահարել ՀՅԴ-ն, իսկ մնացածը կհավաքեն շատ քիչ ձայներ. ՛՛ՀԱԿ-ը նույնպես չի հաղթահարի 6 տոկոսի շեմը, իսկ թե ինչու հարցրեք իրենց՛՛:
Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում մարդկանց ստիպել փոխել իրենց կողմնորոշումը, պարզապես խորհուրդ է տալիս. ՛՛Եթե Ձեզ գոհացնում են Ձեր մուտքի աղբը, երևանյան ագռավները և մնացած վիճակները ընտրեք այս իշխանություններին՛՛: Եթե եր տանը խավարասերները շատ են, ուրեմն Ձեր տունը այնքան էլ մաքուր չի” :
՛՛Բարև Երևանի՛՛ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ իրենք ագռավներին չեն պատրաստվում սպանել, պարզապես պետք է մաքրեն քաղաքը .՛՛Երևան քաղաքում որևէ կենդանու հանդեպ զենքի կիրառումը պետք է սահմանափակել: Ագռավների ֆլորա են ստեղծում և ագռավները իրենց լավ են զգում: Երևանում էնքան ղուշբաս է եղել: Ես ականատես եմ եղել ոնց է ագռավը ղուշ սպանել՛՛: