22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները. Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները:
Հայաստանի ղեկավարությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շարունակում է մեր հայրենիքը ոչնչացնելու իր քաղաքականությունը: Նրանք անտեսեցին հայկական եւ միջազգային ճարտարապետական եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ կոչերը՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանը, որպես ազգային ճարտարապետության արժեք եւ պետության համար ստրատեգիկ նշանակություն ունեցող համալիր:

Արգենտինացի ձեռներեցը, ում ի պահ էր տրվել մեր ազգի խորհրդանիշներից մեկը, սկսել է «Զվարթնոց» օդանավակայանի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքները։
Իր երկրում նման գործելաոճը պատժվում է օրենքով: Արգենտինայի իշխանություններին՝ իրենց քաղաքացուն կարգի հրավիրելու պահանջով, հուլիսի 8-ին տեղի կունենա հավաք-երթ՝ Ազատության հրապարակից դեպի Արգենտինայի դեսպանատուն:

Պաշտպանեն՛ք «Զվարթնոցը» միասին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ