Զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել
Ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Ինքնասպանության հասցնելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք,ո ր Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկին պատկանող դիրքերից մեկում հուլիսի 3-ին հայտնաբերվել է զինծառայողի դի: