Մոդել Անի Քոչարի ինչի՞ն է պետք քաղաքականությունը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/aniqochar_1365775232.jpg)
Անի Քոչարը չի պատրաստվում լքել “ Ժառանգության “ ցուցակը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ինքը. “Պարզապես որոշ կայքեր փորձում են շահարկել իմ մի անգամ արած հայտարությունը, որտեղ ասել եմ, որ ես կիլոմետրերով հեռու եմ քաղաքականությունից և չեմ ուզում մտնել քաղաքական դաշտ, որը լցված է անարդարությամբ և կեղծիքով”:
“Ես” ամսագրի գլխավոր խմբագիր մոդելը նշեց, որ պարզապես իր մարդկային տեսակն է թույլ տվել իրեն ազատ արտահայտվել, սակայն մտորելուց հետո հասկացել է, որ հենց իր նման մարդիկ պիտի պայքարեն այդ դաշտում.
”Հատկապես ապրիլի 9-ից հետո ես ինձ ավելի վստահ եմ զգում և պատրաստ եմ իմ ներուժը դնել քաղաքի զարգացման համար: Ես կամ ու կմնամ “ Բարև Երևան դաշինքում”,-հավելեց Անի Քոչարը: