05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանում անցկացվում է ուրուգվայական ֆիլմերի երկրորդ փառատոնը

Հուլիսի 1-7-ը Երևանում անցկացվում է ուրուգվայական ֆիլմերի երկրորդ փառատոնը: Ցուցադրությունն անց է կացվում Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:

Այս ցուցադրության գլխավոր նպատակն է` ներկայացնել ուրուգվայական կինոյի  առանձնահատկությունը. ներառված է վավերագրական, գեղարվեստական ֆիլﬔրի ընտրանի, որոնք արտացոլում են Ուրուգվայի ոգին՝  նաև իր պատմության, երաժշտության միջոցով:

Հիշեցնենք, որ Ուրուգվայը, որն առաջին  երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ունի հայկական մեծ համայնք: Ցուցադրությունը կիրականացվի Մալյանի թատրոնում, մուտքն ազատ է և անվճար:

Այսօր կցուցադրվի ռեժիսոր՝ Սեսար Չարլոնեի «Պապի գաղտնիքը» 90 րոպեանոց դրամատիկական կոմեդիան։ Սա ուրուգվայական կինոյի ամենաշատ պարգևներ ստացած կինոժապավեններից մեկն է:

Մեկ ժամ անց կցուցադրվի ռեժիսոր` Մանուել Նիետոյի «Որդու վայրը« ֆիլմը: Սա միտղայի պատմության մասին է, որը սովորում է Մոնտեվիդեոյում և որին տեղյակ են պահում, որ հայրը մահացել և, որ ինքը պետք է ճամփորդի Սալտո քաղաք` մասնակցելու թաղմանը և ստանալու ժառանգությունը: Սալտոյում բացահայտում է, որ հայրը նրան թողել է պարտքեր ունեցող ագարակ, մի ծեր շուն և մի տուն, որտեղ դեռևս բնակվում է նրա սիրուհին:

Փառատոնը կազմակերպվել է Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության  և մշակույթի նախարարության, Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և այլ կառույցների հովանու ներքո:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ