15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բիոմետրիկ անձնագրերը վերջացել են. 168 Ժամ

Ամառային հանգստի շրջանից առաջ Ոստիկանության անձնագրային բաժին­ներում սովորաբար առավել մեծ ակտի­վություն է նկատվում: Ու թեև այս օրերին անձնագրայիններն աշխատում են գեր­ծանրաբեռնված մեծ հերթերի պայման­ներում, սակայն քաղաքացիները ստիպ­ված են սահմանված 5 օրվա փոխարեն ավելի շատ սպասել, մինչև կկարողանան ստանալ կամ թարմաց­նել անձնագրերը:

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզա­բանեց, որ անձնագրայիններում առաջացած դժվարությունների պատճառը հանրապետությունում ID անձնագրերի բացակայու­թյունն է, որի փոխարեն քաղաքացիներին տրամադրում են հին նմուշի անձնագրեր, որի դեպքում մեկ գործողություն ավելի է կատարվում քաղաքացին գրավոր դիմում է գրում, որ ցանկանում է ճամփորդել, և որպես ճամփորդական փաստաթուղթ ստանում է հին նմուշի անձնագիր:

«Տեխնիկական խնդրով պայմանավորված, քանի որ բիոմետրիկ անձնագիր չունենք, աննախադեպ ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հին նմուշի անձնագրի վրա: Գործընթացը մի քիչ բարդանում է, բայց մենք էլ 2 հերթափոխով աշխատելով փորձում ենք իրավիճակը կարգավորել, որպեսզի քաղաքացիների մոտ անհարմարություններ չառաջանան: Եթե բի­ոմետրիկ անձնագիր չունենք, քաղաքացին մեղավոր չէ, և նրա ճամփորդելու իրավունքը չպետք է սահմանափակվի: Եվ մենք որոշում Ենք կայացրել, տրամադրում ենք հին նմուշի անձնագիր»,- ասաց Մ. Բիչախչյանը հավելելով, որ դրանք տրամադրվում են մե­ծահասակներին 10 տարի վավերականության ժամկետով, և կա­րիք չկա, որ հետագայում քաղաքացին շտապի, բերի ետ հանձնի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ