05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության գործով ձերբակալվածներ մեջ կա Ռուսաստանի քաղաքացի

Թուրքիայում շարունակվում են հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչական պայթյունների հետ կապ ունեցող անձանց հայտնաբերման և ձերբակալման գործողությունները:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այսօր առավոտյան Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում անվտանգության ուժերի իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 անձ: Նշվում է, որ նրանցից մեկը, որը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է, ունի Ռուսաստանի քաղաքացիություն:

Նույն աղբյուրի համաձայն՝ նախօրեին 16 տարբեր հասցեներում իրականացված միաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել էր ևս 13 մարդ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օդանավակայանում իրականացված 3 հաջորդական ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել էր 42 մարդ վիրավորվել ավելի քան 239-ը: Նշվում է, որ հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ահաբեկչությունը կազմակերպել է ԻՊ-ը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ