23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Քֆուրներով» . Իրատես

Վերջին շրջանում մեր քաղաքական ուժերի ար­մատականությունը, ագրեսիվությունը, միմյանց չխ­նայելը, ամեն ինչի մեջ միայն վատը տեսնելու մղու­մը վտանգավոր են դառնում: Հայաստանում այ­սօր գրանցված է շուրջ 80 քաղաքական միավոր, սա նոնսենս է: Մենք պետք է գնանք դասական կուսակցությունների կայացման ճանապարհով, իսկ մնացած խմբակները, որ պետռեգիստրում 7000 դրամ են վճարում ու կուսակցություն են գրանցում, նոր ասելիք չեն բերում ու առաջ­նորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» ֆոր­մուլայով:

Մեզ նման երկրի համար, որն ունի դա­րաբաղյան հիմնախնդիր ու ամեն օր պատե­րազմի մեջ է, այսպիսի կոդերով քաղաքակա­նություն կառուցողներին կուսակցություն հա­
այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում` թող հայհոյեն, որ սիրտս հովանա: Բայց հայհոյանքից արդյոք հանրու­թյան խնդիրները լուծվում են, իհարկե’ ոչ: Քաղաքա­կան այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը:

Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ: Բայց դա ինչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք`երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվե­լո՞ւ է:

Վաղը հրավիրում ենք Ազատության հրապա­րակ իշխանափոխության, լինելո՞ւ է: Որպես նախ­կին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է: ՈՒնենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը: Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել:

Մանրամասենրին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ