«Սիրուն աչքեր ունենալն էլ չի օգնի»
«Եթե քո ողնաշարը թույլ է, ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որեւէ մեկը հաշվի չի նստելու: Հաշվի են նստում պինդ, ամուր մեջքի հետ: Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Ըստ Թեւան Պողոսյանի՝ բոլոր հարեւանների հետ էլ պետք է համագործակցել ու լավ հարաբերություններ ունենալ, ավելին՝ այսօրվա Թուրքիայի հետ ձեռնտու է սահմանների բացումը:
Այս տեսակետիս հետո, բնականաբար, հարց է առաջանում. արդյո՞ք Թուրքիայի հետ սահմանի բացումը չի նպաստի ահաբեկիչների մուտքին Հայաստան եւ ահաբեկչություններին:
«Դա չի նշանակում, որ սահմաններին չես ունենալու վերահսկողական կետեր: Նույն թուրք-վրացական սահմանը համարյա թե բաց է: Սահմանների բացումը ավելի շատ տնտեսական հնարավորություններ կարող է ընձեռել»,- նշեց պատգամավորը: