15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատվիր ստվերներից. ՀՀԿ պատգամավորը` նախագահին. Իրատես de facto

“Ընդդիմության դաշտում լիդերի պայքարը շատ հզոր է լինելու”,-թերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հարցին` լիդերներ ասելով ում նկատի ունի, պատասխանել է.

“Րաֆֆի Նիկոլ եւ ԲՀԿ… Մեր ժողովուրդը լիդերապաշտ ժողովուրդ չէ: Իշխանությունը հզոր է այսօր: Ունենք Սահմանադրություն ու եթե կարծում են իշխանությունը ձեռքերը ծալած կնստի, Րաֆֆին էլ մի քանի հոգու հետ կգնա իշխանությունը կվերցնի, սխալվում են: Աշխատելու են սահմանադրական նորմերով”:

Թերթը Համլետ Հարությունյանին հիշեցրել է նախագահ Սարգսյանի` ժամանակն է խոսքից գործին անցնելու վերջին հայտարարությունը: Որտեղից պետք է սկսել:

Պատգամավորը գտնում է, որ պետության ճակատագիրը կախված է պետական գործիչներ ունենալուց: “Դժբախտաբար մեր այդ ինստիտուտը չի կայացել: Մենք ունենք չինովնիկական ինստիտուտ: Թոմաս Ջեֆերսոնին երբ այս հարցը տվել են, նա ասել է, որ պետք է փնտրել եւ գտնել երեք հարյուր պետական գործիչ”,-ասել է իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը` երջանկություն համարելով մեզանում գոնե երեսուն պետական գործչի առկայությունը:

“Պետական գործիչներին ներկայացված չափանիշները շատ խիստ են: Անսահման նվիրված հայրենիքին, ընտրանիքին, կյանքը նվիրել հայրենիքին, նվիրվածություն ընկերությանը եւ անսահման անտարբերություն կոմֆորտի նկատմամբ: 

Ես կուզեի, որ մեր նախագահը հենց այս խնդրին ուշադրություն դարձներ, որ ամեն պոստ զբաղեցնող նախագահի ստերը չլինի: Մեր չինովնիկների 95 տոկոսը նախագահի ստվերն են”: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ