24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Էպոսագետը երաշխիքներ է խնդրել. Իրավունք

“Արդեն ներկայացրել եմ վճռաբեկ բողոքը` Վար֊դան Սեդրակյանի նկատմամբ` որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման եւ այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ”,-թերթին  տեղեկացրել է Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Փաստաբանը նաեւ հավելել է. “Չնայած առանձնապես հույսեր չունեմ, որ Վճռաբեկ դատարանը մեր օգտին վճիռ կկայացնի”:

Թերթը հիշեցնում է, որ օրերս պրն Սիրունյանը հերքել էր, սակայն շարունակում են շրջանառվել այն համառ լուրերը, որ Վ. Սեդրակյանը ոչ միայն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, այլ գիտակցելով, որ չի կարելի “դրսի” օժանդակության վրա հույս դնել, խոսել է նաեւ իրեն այդ հանձնարարությունը տվողների մասին: Միակ մտահոգությունը եղել է ընտանիքի անդամների անվտանգությունը, բայց, ըստ մեր նույն աղբյուրների, էպոսագետին տրվել են բավարար երաշխիքներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ