09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը երկու նախարարի մասին ակնարկեց. վարչապետից էլ է տեղյակ /վիդեո/

Կառավարության կադրային փոփոխությունների հարցն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, սակայն առաջիկայում այդ հարցը քննարկվելու է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ”Օրը չգիտեմ, բայց մինչև ապրիլի վերջ կքննարկենք անպայման”,-ասաց : ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ փոփոխություններ լինելու են:

Էական փոփոխություններ կլինե՞ն: ”Ես չէի ցանկանա շտապել, փոփոխություններ կլինեն, էականը շատ հարաբերական է: Երկու նախարար, որ փոխվի, էակա՞ն է”:

Ինչ վերաբերում է վարչապետի փոփոխությանը կամ վերանշանակմանը, ապա ԱԺ նախագահն ասաց, որ տեղյակ է այդ մասին, սակայն չի ասում:

”Ես գիտեմ, բայց ես իրավունք չունեմ հիմա ասեմ”,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ