Եթե ՛՛մարտի 1-ի՛՛ դեպքերի հանձնաժողովը չքաղաքականացնի իր աշխատանքը ԱԺ-ն քննարկում է
Խորհրդարանը քննարկում է ԱԺ ՀԱԿ խմբակցության հեղինակած 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ այս հանձնաժողովում ընդգրկված կլինեն ՀՀԿ ից 2 պատգամավոր և մեկական պատգամավոր խորհրդարանական մնացած խմբակցություններից: Պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրավոր դիմումին, ըստ որի՝ վերջինս ցանկությունէ հայտնել որպես անկախ պատգամավոր ընդգրկված լինել հանձնաժողովում բացի ՀՀԿ-ից բոլոր խմբակցությունները կողմ են արտահայտվել:
Էդմոն Մարուքյանը, այնուամենայնիվ, չի ընդգրկվի ժամանակավոր հանձնաժողովի կազմում,այդ մասին այսօր իր և ՀՀԿ-ի տեսակետը արտահայտեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ այս հանձնաժողովը պիտի լինի բալանսավորված.
՛՛Աշխարհի շատ երկրներում են ստեղծում նման հանձնաժողովներ, որոնք կոչվում են ՝ Արդարության հանձնաժողովներ: Եթե մեր նորաստեղծ հանձնաժողովը կարողանա չքաղաքականացնել իր աշխատանքը, ապա պատշաճ արդյունքներ կգրանցվեն և կունենանք ճշմարիտ եզրակացություն:
Իր զեկույցում Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ սրանից առաջ ստեղծված մարտի 1-ի արյունալի իրադարձություններն ու սպանությունները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը չի գոհացրել ոչ մեկին: