27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Օրենքով գողերը” նոր պատերազմ են սկսում

“Օրենքով գողերը”  նոր քրեական պատերազմ են սկսել: Հունվարին Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի ակտիվները չեն կարողացել միմյանց միջեւ կիսել նրա զարմիկ Դմիտրի Չանտուրիան եւ նրա երբեմնի մտերիմ Էդուարդ Ասատրյանը, գրում է “Росбалт”-ը:

Քանի որ “օրենքով գողերի” մոտ կոմերցիոն հողի վրա կռվելն ընդունված չէ, կողմերն իրենց հակամարտությանը գաղափարական հիմնավորում են տվել` միմյանց մեղադրելով ոչ պատշաճ պահվածքի համար: Վերջերս  Չանտուրիայի եւ Ասատրյանի կլանների միջեւ կայացած հանդիպմանը ներկա է գտնվել 100 զինված գանգստեր:

Չանտուրիան, ով Հասանի կլանի ղեկավարը լինելու հավակնորդ է, զանգվածային աշխատանքներ է կատարել քրեական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար: Նա 5 մլն դոլարի չափով պարգեւ էր խոստացել “օրենքով գող” Ռովշան Ջանիեւի սպանության համար: Վերջինիս կասկածում էին Դեդ Հասանի սպանությունը պատվիրելու մեջ: Նա մի քանի մեծ “սխոդկա”-ներ է կազմակերպել, նույնիսկ մեծ միջոցառում էր նախատեսել ԱՄԷ-ում` 300 “օրենքով գողերի” մասնակցությամբ, սակայն “քրեական գեներալներն” այդպես էլ չկարողացան հավաքվել Դուբայում:

Չանտուրիան, ով հայտնի է Միրոն ամկանունով, վերջին ժամանակներում աշխատում է գործարարների, խմբավորումների եւ այն կոմերցիոն ենթակառուցվածքների հետ, որոնք Հասանի վերահսկողության տակ էին գտնվում: Հենց այստեղ էլ հատվել են նրա եւ Էդուարդ Ասատրյանի ուղիները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ