25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը նախ դիտողություն արեց Թովմասյանին, ապա հարցը սրեց

Կառավարության այսօրվա նիստը վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը սկսեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին ուղղված դիտողությամբ: Նախարարը խոսում էր, իսկ Սարգսյանը` ՛՛Կարո՞ղ ենք սկսել, պարոն Թովմասյան՛՛:

Ապա վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկ հրապարակվել է Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությունը, երևում է, որ համաշխարահային ցանցային պատրաստվածության համակարգում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 12 տեղով և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը:

՛՛Մանրամասն վերլուծությունը ցույց  է տալիս, որ այս բնագավառում, չնայած տասներկու քայլով առաջ ենք գնացել, դեռևս ունենք լուրջ անելիքներ, որովհետև նույնիսկ տարածաշրջանում մենք մրցակցային առումով հետ ենք մնում և Ադրբեջանից, և Վրաստանից՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է , որ տրանսպորտի և կապի նախարարությունեը ներկայացնի՝ ինչ քայլեր պետք է անել այստեղ Հայաստանի դիրքերը զգալիորեն բարելավելու համար: Սարգսյանն ընդգծեց, որ քանի որ շատ խնդիրներ կան, կառավարության բոլոր գերատեսչությունները պետք է ջանքեր գործադրեն:

Սարգսյանի խոսքով` Տրանսպորտի և կապի նախարարության լիազորությունների ներքո գտնվող միջոցառումներում մեր դիրքներն ավելի ամուր են, քան օրինակ՝ դատաիրավական համակարգի անկախության ցուցիչն է:  

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ տեղական մրցակցության ինտենսիվության տեսակետից Հայաստանը 130-րդ տեղում է, դատաիրավական համակարգի անկախությամբ՝ 110-րդ տեղում: Տիգրան Սարգսյանը հանձնարարեց այս աշխատանքը կոորդինացնել ՏԿՆ-ի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին:

՛՛Եթե անհրաժեշտ է ընդունենք կառավարության որոշում, ես սրում եմ այս հարցը, քանի որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր գերակա ուղղություններից է՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ