Սարի թաղում խնդիրները շատ են. Տարոնը լսեց /ֆոտո, վիդեո/
Խաղահրապարակների կառուցում, տրանսպորտային խնդիրներ, լուսավորություն….Սարի թաղում խնդիրները շատ են, Henaran.am-ի հետ զրույցում ասացին ընտրողները: “Տեր ու տիրակալն ա Տարոն Մարգարյանը, հավատում ենք, որ կանի”,-ասաց Մանուշակ տատը: Մի տիկին էլ ասաց, որ մյուս թաղամասերի պես Սարի թաղում հարցերը չեն լուծվել, բայց հավատում են Տարոն Մարգարյանին եւ նրան են ընտրելու:
Սարիթաղցիները հնարավորություն չուենցան իրենց հարցերը տալու Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին: Գործող քաղաքապետը միանգամից իր խոսքը սկսելով`ասաց, որ խնդիրներին տեղյակ է եւ իր թիմով աստիճանաբար լուծում է տալու: “Երեւանի միայն կենտրոնը չէ, եւ աստիճանբար ծրագրերը հասնելու են ձեր թաղամաս”,-ասաց:
Երեւանի ավագանու անդամ Աննա Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ ներկայումս ավագանիում աշխատում են երկու խմբակցություն` ՀՀԿ եւ ԲՀԿ-ն: “Տարոն Մարգարյանին հաջողվել է այդ երկուսից սինթեզել եւ ստանալ մի խմբակցություն, որը աշխատում է միայն Երեւանի համար”,-ասաց ավագանու անդամը: Վերջում, իհարկե, Տարոն Մարգարյանը մոտեցավ հավաքվածներին, մեկ առ մեկ լսեց նրանց հարցերը: