Մազմանյանը վրդովվում է Փակ շուկայի ”բեսպրեդելից”

”Ի՞նչի եք որոշել դա սարքել նոր կուսակցական մարդաբոյի դաշտ ու ժողովրդին գցենք փողոց”,-այսօր ասուլիսում ասաց Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը` հորդորելով Երևանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնել:
”Քաղաքապետն ո՞ վ է, ի՞նչի համար, որ մեզ պիտի ապահովի ջուր, մաքուր փողոց, ծաղիկ, ի՞նչու են Փանջունիներով մեր ժողովրդին շեղում”,-շարունակեց արվեստագետը:
Գրականագետ Վարդան Դևրիկյանը նկատեց, որ քանի որ ավագանու ընտրություններում ընտրում են կուսակցություն, ոչ թե անհատի, ընտրություններն էլ ինքնըստինքյան վերածվում են քաղաքականի:
Արմեն Մազմանյանը դրական է գնահատում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը. “թեեւ կային մի շարք խնդիրներ, սակայն քաղաքապետը և իշխանությունը քաղաքացիական հասարակության հետ միասին կարողացան լուծել”:
”Երեխեքը տաս օր մնացին փողոցում, բայց գործնական երկխոսությունը կայացավ: Հիմա ես մաքրված ու ասֆալտապատ փողոցում եմ քայլում, ինքը ինձ համոզում է”,-նշեց Մազմանյանը:
Ինչ վերաբերում է Փակ շուկային: Այս հարցում Մազմանյանը ընդդիմադիր է. ”Մնացել է ֆասադը, ես վրդովվում եմ էտ բեսպրեդելի վրա, բայց կարծում եմ` կկանգնեցնեն”: