09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժը հրաշալի մարդ ա, բարի … նոստալգիա հախվերդյանավարի /վիդեո/

”Բարլուս”: Այսպես այսօր լրագրողներին ողջունեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը ու նախապես պահանջեց իրեն “հիմար” հարցեր չտալ: Նա բացատրեց, որ լրագրող լինելը մասնագիտություն չէ, որ պետք է ունենալ այլ մասնագիտություն և աշխատել որպես լրագրող` լրագրող կոչվելու համար:

Հախվերդյանն այսօր բարձր տրամադրություն ուներ` ի տարբերություն նախորդ անգամվա ասուլիսի, երբ նա ներկայացել էր մաստակով` “վերաբերմունք էր արտահայտում լրատվամիջոցների հանդեպ”: Այս անգամ նա խորհուրդներ տվեց լրագրողներին` հորդորելով չլինել վախկոտ, չհարցնել ինչ կարելի է գրել, իսկ ինչը` ոչ …

Նա նաև կոչ արեց իրեն չանվանել քաղաքական գործիչ, քանի որ քաղաքական գործիչ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ լինելը շատ տարբեր են:

Հախվերդյանն այս անգամ ասաց, որ սիրում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նրան հրաշալաի մարդ է համարում: 

”Ես կանգնել եմ Րաֆֆիի կողքին, որովհետև դեմ եմ եղել Սերժ Սարգսյանին: Սերժը հրաշալի մարդ ա, բարի, ինձ էլ լավություն ա արել, ինձ չէ, այլ երեխաներին՝ գրքի համար 30 հազար դոլար է տվել: Բայց եթե ինձ լավություն է արել, ընտանիքս կոտորում է, ինչպե՞ս պետք է վերաբերեմ իրեն, դրանից հետո ինձ կարելի է երախտամոռ անվանե՞լ”:

Երգահանը հիշեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա ”քառակուսի” նախադասությունները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրա ”բոցաշունչ” ելույթները, որից ”Ալիևը կուրկուռի ձագ էր դառնում” ու ասաց, որ շշուկներ կան, որ նրա գրպանը մեծ գումարներ են գնում: Նա խնդրեց հայտարարություններ չանել, որ իր մեջ չարություն կա:

”Իմ մեջ անձնական չարություն ու թույն չկա որևէ մեկի նկատմամբ, բայց ահռելի քանակությամբ քաղաքական սպանություններ են եղել` ԼՏՊ-ից սկսած ու չի պարզվել, այսինքն` սա երկիր չէ”,-հայտարարեց Հախվերդյանը:

Հետաքրքիր մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ