Աղմուկ է հասունանում. Ժողովուրդ
ՀՀ արդարադատության նախարար Սրփինե Հովհաննիսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության մասով օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է պատրաստել եւ այն ներկայացրել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների, որպեսզի վերջիններս փոփոխված տարբերակի մասով իրենց տեսակետը կամ դիտողությունները հայտնեն: Իսկ մինչ այդ դատապարտյալների շրջանում հանձնաժողովի որոշումների մասով նոր աղմուկ է հասունանում:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության նպատակն այն է, որ օգնի դատապարտյալին ուղղվել, եւ եթե վերջինս իրեն ՔԿՀ-ում դրսեւորել է պատշաճ ձեւով խախտում չի արել, ասել է, թե բռնել է ուղղվելու ճանապահը, ապա անկախ հանձնաժողովը նրան սահմանված պատժի կրումից վաղաժամկետ կարող է ազատ արձակել:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովում առկա խնդիրները փաստաբան Երվանդ Վարոսյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում բաժանեց երկու մասի’ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ. «Օբյեկտիվ խնդիրները կայանում են նրանում, որ օրենսդրական կարգավորումը բավականին թերի է: Նախատեսված չէ հիմքերի ամբողջ շրջանակը, որոնց դեպքում պիտի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը բավարարվի կամ մերժվի, եւ սա առաջացնում է սուբյեկտիվ խնդիրներ:
Երբ հանձնաժողովի որոշումները դառնում են կամայական, առանց հասկանալի պատճառաբանությամբ հանձնաժողովը մի դեպքում որոշում է կայացնում ազատ արձակել անձին կամ հակառակը մերժել, բոլոր դեպքերում անհասկանալի է մնում, թե ինչու մեկ անձի համար դա կիրառելի էր, հաջորդի նկատմամբ` ոչ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: