19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մարդու իրավունքների պաշտպանը չի մեկնաբանում ապրիլի 9-ին տեղի ունեցածը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր խորհրդարանին ներկայացնելով ՄԻՊ գրասենյակի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, նշեց, որ ԱԺ-ից պաշտպանություն չի խնդրում, այլ պարզապես ցանկանում է համագործակցել: Նա ցանկացած ոչ կոռեկտ քննադատություն համարում է վարկաբեկություն: Իսկ պատգամավորների հայտարարությունների մեջ Անդրեասյանը դա պարզ դիտարկել է:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մարդու իրավունքների պաշտպանից պահանջեց գնահատական տալ երեկ` ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին.

“Դուք պարտավոր էիք լինել ժողովրդի կողքին ,քանի որ երեկ ըստ էության խախտվել են մարդկանց իրավունքները: Երեկվա գործողությունների մեջ այնհայտ երևում էր ոստիկանության անհամաչափ  աշխատանքը: Ճիշտ է, նախորդ տարիների համեմատ առաջխաղացում նկատվում է,բայց կոնկրետ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածը դուրս է բոլոր նորմերից”: 

Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքը չի կարող իր վրա կրել աշխարհի մեղքերը` հավելելով. ” Ես իրավունք չունեմ գնահատական տալ մինչեւ ոստիկանությունը քննության չառնի միջադեպը իր բոլոր մանրամասնություններով,   մասնավորապես Արմեն մարտիրոսյանի դեպքին”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ