07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պարզվում են հրաձիգի մահվան հանգամանքները

2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19:15-ին, ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀԷԿ-ում հրաձիգը մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Սիսիանի բաժանմունքի ռազմականացված ջոկատի հրաձիգը (ծնված 1971 թվականին) հունիսի 18-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վնասվածք է ստացել և մահացել իրեն ամրակցված հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակոցից: Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել դիակի դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ