17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրո-2016․ Խորվաթիան հաղթեց Իսպանիային

Բորդոյի «Ստադ դե Բորդո» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը։

Հանդիպման արդեն 7-րդ րոպեին Ալվարո Մորատան խփեց այս առաջնությունում իր երրորդ գոլը։

 

Խաղակեսի վերջնամասում, սակայն,  խորվաթներին հաջողվեց պատասխան գոլ խփել: 45-րդ րոպեին Պերիշիչի փոխանցումից հետո հիանալի գոլի հեղինակ դարձավ Նիկոլա Կալինիչը։

Երկրորդ խաղակեսում Իսպանիան ուներ հաղթանակի հասնելու  հնարավորություն, սակայն 72-րդ րոպեին Սերխիո Ռամոսը չկարողացավ իրացնել Դանիել Սուբաշիչի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։

Խորվաթիան խաղի վերջնամասում կարողացավ հաղթական գոլ խփել․ 87-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։

Այսպիսով՝ Խորվաթիան հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ՝ 2։1 հաշվով:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ