01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համանախագահներն ամփոփել են այցերը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, ժակ Ֆորը, Իեն Քելլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, մարտի 18-22-ը եւ  ապրիլի 1-6-ը այցելեցին տարածաշրջան եւ շարունակեցին աշխատել կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Ապրիլի 9-ին համանախագահները Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ դեսպաններին: 

Մարտի 21-ին երեւանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանի հետ: Ապրիլի 2-ին Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Մարտի 18-19-ին եւ ապրիլի 4-5-ին համանախագահները Ստեփանակերտում հանդիպել են ԼՂՀ իշխանություններին:

Համանախագահները տեղեկացել են շփման գծի 2 կողմերում ներկայումս տիրող իրավիճակի մասին, երբ հատել են այն ապրիլի 4-ին եւ 5-ին: Նրանք քննարկել են անվտանգության հարցերը, ինչպես նաեւ տեղի իշխանությունների հետ քննարկել են կյանքի որակը շփման գծի երկայնքով:

Համանախագահներն ընդգծել են Զատկի եւ Նովրուզի ընթացքում շփման գծի տարածքում հարաբերական հանգստությունը, եւ հույս են հայտնել, որ դա շարունակական բնույթ կկրի: Համանախագահները նախագահների հետ քննարկել են ԼՂ օդանավակայանից քաղաքացիական չվերթներ իրականացնելու հարցը:

Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը  խաղաղ գործընթացին եւ հայտնել են իրենց աջակցությունը: Խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի նպատակով համանախագահները նախատեսում են առաջիկայում հանդիպում կազմակերպել ԱԳ նախարարների հետ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ