Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցուցակում:
Ինչպես տեղեկացնում է ԾՄՖ-ի պաշտոնական կայքը, 2008 թվականի օլիմպիական խաղերում հայ մարզուհու դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ ստանոզոլոլ:
Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է եւ չի կարող մասնակցել առաջիկա մրցաշարերին:
Ընդգծենք՝ այս որոշումը վերջնական չէ: Վերջնական որոշում կկայացնեն Միջազգային օլիմպիական կոմիտեն ու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ գործը մանրամասնորեն ուսումնասիրելուց հետո:
Մինչև հուլիսի 17-ը պարզ կդառնա՝ Հռիփսիմե Խուրշուդյանը կմասնակցի՞ Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին, թե՞ ոչ: