Րաֆֆու կազուսը Ազատության հրապարակում. no comment
_1365500107.jpg)
Մինչ փորձագետներն ու քաղաքական դաշտը կմեկնաբանեն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած երդմնակալության կազուսը, առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսպես ասած` “ինաուգուրացիայից”:
Ողջունենք անձրևը:
Ով պատրաստ չէ հայրենիքի հավատամքն իրականացնել, թող ռադը քաշի, գնա Հայաստանից:
Սերժ Սարգսյան, Վեհափառ. ձեր բոլոր մանկլավիկներով… Աստված ժողովրդին ժամադրել է, կկանգնենք ինչքան որ պետք է մեր հայրենիքի համար:
Ով ժողովրդի հետ հաշվի չնստի, դարձի է գալու. Սերժ Սարգսյան, Օբամա, Պուտին…դարձի եք գալու, Պուտին, Ազատության հրապարակ եք գալու:
Մենք հաղթելու ենք, սա մեր հաղթանակն է: Մենք մեր երեխաների ապագայի համար ենք հավաքվել այստեղ: Բոլորս հավաքվել ենք այստեղ` հյուսիսից հարավ:
Մենք մեր հայրենիքում այսքան տարի շղթայված ենք: Դարձի եկեք դեպի ժողովուրդը: Մենք ՀՀ ազատ քաղաքացիներ ենք և գնում ենք դեպի հաղթանակ:
Մենք այսօր ազատված ենք Ձեր ճիրաններից… Կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Այսօր մեզ Աստված է առաջնորդում: Թող առաջնորդի մեզ Աստված հայ ազգին այս պահից:
Վաղը` ամսի 10-ին` արշալույսին, հավաքվում ենք տոնելու մեր հաղթանակը, նոր Հայաստանի հաղթանակը:
Մենք մեր շղթաներից դուրս ենք եկել. բանտը Ձերն է, հայրենիքը` մերը…
Հարություն առանք 10 օր առաջ:
Այսօր Աստված Ազատության հրապարակում բացելու է իր տիեզերքը:
Աստված գալիս է:
Մայրեր, քույրեր, ձեր ապրիլի 7-ը շնորհավոր, այսօր ապրիլի 9-ն է:
Գրողը տանի, բայց մենք ունենք մեկ ազգ, մեկ պետություն, և դա կոչվում է Հայաստան:
Մենք պատրաստ ենք մեր վճռական մարտին` խաղաղության մարտին, սիրո մարտին, հայրենիքի մարտին…
Եթե Սերժ Սարգսյանը սուտ երդում է կատարել Սահմանադրության և Ավետարանի վրա, եթե Վեհափառը օրհնել է նրան, ուրեմն ես չեմ ճանաչում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Վեհափառին, ես ճանաչում եմ հայ ժողովրդին…