Թուրքիայում ձայնագրվել է արեւմտահայերեն երգերով առաջին ալբոմը
Թուրքիայում ձայանգրվել է առաջին արեւմտահայերեն երգերով ալբոմը, որը կոչվում է “Տարիներ անց”:
Տեքստերի եւ երաժշտության հեղինակը հայազգի երգչուհի Թումաօղլուն է, գրում է “Երկրամասը”` հղում անելով թուրքական “Ermenihaber.am” տեղեկատվական գործակալությանը: “Հայաստանում արեւելահայերեն են օգտագործում, իհարկե, արեւմտահայերենով եւս երգեր կան, սակայն դրանց հեղինակները ոչ թե Թուրքիայից են, այլ ԱՄՆ-ից եւ Լիբանանից”,-գործակալությանը տված հարցազրույցում ասել է երգչուհին:
Խոսելով իր ալբոմի մասին` նա նշել է, որ այն յուրահատուկ է. յուրաքանչյուրը կարող է այդ երգերում ինչ-որ հարազատ բան գտնել, քանի որ ներառվել են թե դասական, թե ժողովրդական, թե ազգային երաժշտական տարրեր: