02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուրեմն թքած ունեմ եւ այդպիսի ԱԺ-ի, եւ այդպիսի Կառավարության, եւ այդպիսի ընդդիմության վրա…

Կարծում եմ, այսօր Ազգային Ժողովը պարտավոր էր ընդգրկել օրակարգում հրատապ հարց եւ աշխատանքները սկսել ռուսական պոլիգոնում կատարված ողբերգության մասին քննարկումով: Նույնիսկ եթե 1000 տարով ենք այդ տարածքը տվել ՛՛ռազմավարական դաշնակցին՛՛, միեւնույն է, դա մեր հողն է, մեր տարածքը, եւ երկու երեխաների մահը դա հանցագործություն է, որի համար մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, նաեւ շատ մեծ գումարներ հատկացնեն երեխաների հարազատներին:

ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձեւակերպումներով: Այդ պոլիգոնի եւ բազայի գործունեությունը պետք է սառեցվի մինչեւ ռուսական կողմը համապատախան միջոցառումներ չձեռնարկի այնտեղ անվտանգությունն ապահովելու համար: Սա նվազագույն քայլերը պետք է լինեն մեր կողմից, եթե մենք ինքնավար պետություն ենք: Եթե ոչ, եթե Աժ-ում ինչ-որ հիմար հարցեր են այսօր շարունակելու քննարկել, ուրեմն թքած ունեմ եւ այդպիսի ԱԺ-ի, եւ այդպիսի Կառավարության, եւ այդպիսի ընդդիմության վրա…

 

Տիգրան Հակոբյանն է կարծիք հայտնում ֆեյսբուքյան հանրագրում: Հիշեցնենք, նախօրեին ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականների վրա երկու երեխա է պայթել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ