15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԺ-ն կողմ քվեարկեց համայնքների խոշորացման նախագծին

ԱԺ-ն մեկնարկեց իր աշխատանքները: Քվեարկության դրվեց նաև Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 14 600 մլն եվրո գումարի չափով վարկ տրամադրել:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս շեշտեց՝ թեև ԲՀԿ վարկային համաձայնագրերի հետ կապված հստակ բացասական վերաբերմունք ունի, բայց սա բացառիկ դեպք է, և իրենք կողմ են քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում  անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Նա հիշեցրեց, որ մամուլում կա հրապարակում, որտեղ հստակ խոսվում է այն մասին, որ Սամվել Ալեքսանյանը զրկել է իր աշխատակցին իր ունեցվածքից: «Խոսվում էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից կատարված ահաբեկումների մասին, և ես պահանջում եմ, որ ՀՔԾ-ն լուրջ քննության ուշադրություն դարձնի: Պետք է ուշադրություն դարձնել նաև Մալաթիա Սեբաստիա համայնքի ոստիկանությանը և պետք է հասկանալ, թե դա ՀՀ ոստիկանության բաժանմունք է, թե՞ Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման բաժին»,- ասաց Փաշինյանը:

ՕԵԿ խմբակցության անունից  ելույթ ունեցավ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց՝ իրենք կողմ են քվեարկելու:

Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և  ընդունվեց:

Օրենսդիր մարմինը քվեարկեց նաև «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 79 կողմ, ձեռնպահ 23 և ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ