07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա ի՞նչ աբսուրդի թատրոն է

Ճիշտ է, միգուցե ուշացել եմ, բայց դնում եմ այս նկարն ու հարցնում. սա ի՞նչ աբսուրդի թատրոն է։ Ինչ որ մեկը (դիտավորյալ չեմ ասում «որևէ» մեկը, այլ՝ հենց «ինչ» որ մեկը) կարող է՞ պատասխան տալ ասենք առաջին շարքի ձախից երկրորդ երեխային հասցված բարոյա-հոգեբանական վնասի համար։ Երեխաների դեմքերին նայե՛ք։ Սա ի՞նչ խայտառակություն է։ Մեկ էլ անիմաստ մի հարց՝ ի՞նչ կապ ունի էս մառազմի հետ անմոռուկը։ Գրում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Նկատենք, որ մշակույթի նախարարությունից պնդում են, որ երեկ երկրորդ, երրորդ դասարանի երեխաների ներկայությունը Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստին ո՛չ նախարարության, ո՛չ էլ Թաղման կառավարական հանձնաժողովի որոշումն է եղել:

Լուսանկարը` news.am-ի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ