20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մինսկի գործընթացին պետք է նոր խթան հաղորդել. Դավութօղլու

Նախօրեին Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում է “АПА”-ն:

Ի թիվս երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Սիրիայի, Կիպրոսի, իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող հարցերի, քննարկվել են նաեւ Հարավային Կովկասի խնդիրները եւ ղարաբաղյան համակարտությունը

“Հայ-թուրքական հարաբերությունները վճռական նշանակություն ունեն, որոնք ավելի համակարգված մոտեցման կարիք ունեն: Մինսկի գործընթացին պետք է նոր խթան հաղորդել: Սա այն հարցն է, որը կոնկրետ առաջխաղացման կարիք ունի”,-հայտարարել է Դավութօղլուն հանդիպման ավարտին: 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան կշարունակեն քննարկել այս հարցը նաեւ հետագայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ