08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսի քաղաքապետ է ցանկանում ունենալ երևանցին

”Այսօր մեկնարկում է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Որպես կանոն` նախընտրական քարոզարշավները մեզանում նոր սպասումներ, ակնկալիքներ են առաջացնում, մյուս կողմից, մարդիկ արդեն, բառի բուն իմաստով, զզվել են ընտրական պրոցեսներից, նախընտրական և հետընտրական փուլին հատուկ լարվածությունից:

Թե ինչպիսի ընթացք կունենա այս նախընտրական կամպանիան, ցույց կտա ժամանակը, սակայն ակհայտ է, որ չնայած բարձրագոչ հայտարարություններին, ոչ բոլոր ուժերն են այս ընտրություններին պատրաստված մոտենում: Ընտրություններին մասնակից կուսակցությունների ցուցակների համեմատական վերլուծությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ թեկնածու ուժերը, կարծես թե, այդքան էլ լավ չեն պատկերացնում քաղաքապետարանում իրենց անելիքը հնավոր հաջողության դեպքում` շատ ժամանակ խոսելով այնպիսի նախագծերի իրականացման կամ խնդրիներ լուծման մասին, որոնք բացարձակապես չեն կարգավորվում քաղաքապետարանի լիազորություններով:

Մանրամասնորեն չվերլուծելով երևանցու սպասելիքներն ու պահանջները ավագանու թեկնածուներից, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մայրաքաղաքի բնակիչն ավելի լավ Երևանի կարիք ունի, իսկ դրան հասնելու համար ապագա քաղաքապետը, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ էլ լինի, պետք է առհելի ջանքեր գործադրի, որովհետև տարիներով կուտակված խնդիրներ կան, առանց որոնց լուծման, դժվար է բավարարել շարքային երևանցու պահանջները ու խոսել լուրջ արդյունքների մասին:
Երևանը պետք է ունենա այնպիսի քաղաքապետ, ով ոչ միայն տիրապետում է քաղաքի հիմնախնդիրներին, այլև կամք, վճռականություն և անհրաժեշտ լուծումներ ունի` բավականին շատ արատավոր երևույթների դեմն առնելու և, իսկապես, Երևանը ողջ հայության մայրաքաղաք ”վերածելու” համար:

Հույս ունենանք, որ նախընտրական քարոզարշավը քաղաքական ուժերը ոչ թե կկառուցեն անձնական վիրավորանքների, ինտրիգների, պոպուլիզմի, ”չխրախուսվող” քարոզչական գործիքների, այլ ծրագրերի ու իրական լուծումների հիման վրա: Իսկ բանավեճերը կտեղափոխվեն ծրագրային, քաղաքակիրթ հարթություն, այլ ոչ թե ”տղայական”, կիսագողական ու անսթափ դատողությունների դաշտ”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ