05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը կնվաճի Երևանը

Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը ՀԱԿ-ը մեկնարկեց Սարյանի պուրակից: ՀԱԿ-ը քաղաքապետի պաշտոնում տեսնում է Երևանի նախկին քաղաքպետ Վահագն Խաչատրյանին:

Նախկին քաղաքապետը պատրաստ է կրկին պաաշտոնավարել նա բազմաթիվ փոփոխություններ կանի Երևանում երիտասարդների շնորհիվ:ՀԱԿ համամասնական ցուցակում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված:

 Ավագանու թեկնածու Զոյա Թադևոսյանը նշեց,որ այսօր իրենց կողքին “ժողովրդի իշխանության” անդամներն են.”Վաղվանից  կսկսենք ակտիվ  քարոզչությունը: Մեր տոնը միշտ էլ մեր հոգու մեջ է , որովհետև մենք անիվ ենք, մենք միշտ էլ նվիրված ենք մեր հայրենիքին, մենք հավատում ենք մեր սկսած գործին հետևաբար ոչինչ մեր տրամադրությունը փոխել չի կարող” :

Սարյանի պուրակում հավաքված կանաց և աղջիկներին ՀԱԿ երիտասարդները ծաղիկներ նվիրեցին ապրիլի 7-ի կապակցությամբ:

Այստեղ էին նաև ՀԱԿ անդամներ Արամ Մանուկյանը,Աշոտ Սարգսյանը,Վլադիմիր Կարապետյանը:

” Երևանի ավագանու ընտրություններում մարդկանց համոզելու մեթոդները պետք է բխեն մարդու անցած ուղուց կենսագրությունից”,-նշեց Զոյա Թադևոսյանը:

Հիշեցնենք որ այսօր Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին օրն էր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ