Գարեգին Նժդեհը եւ Սամվել Բաբայանը. Առավոտ
Հետաբրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունբը որեւէ երեւույթի կամ անձի հանդեպ: Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են եւ ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա: Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ փիլիսոփա էր, շատ բնական արձագանք է աոաջանում’ «տո լավ է»: Դա մոտավորապես նույնն է, որ դպրոցում ստիպում են անգիր սովորել հատվածներ Թումանյանի երկերից՝ համեմելով այդ պարտադրանքը ինչ-որ անհամ, «քառակուսի» մեկնաբանություններով, եւ դպրոցականների` գրականություն հասկանալու ունակությունները դրանով սահմանափակվում են: Թումանյանն այստեղ մեղավոր չէ, նա այնպես էր գրում, որ իսկապես շատ հեշտ է հիշել, բայց «պաշտոնական» բառերն ի վիճակի են փչացնել ամեն ինչ:
Նժդեհն էլ, իհարկե, մեղավոր չէ: Պարզապես, երբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելափակվում է: Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաեւ հակառակ պրոցեսը, երբ ոուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որեւէ հիմքի Նժդեհին կպցնել «ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու: Եվ վերջին օրերին, որքան տեսնում եմ, շատացել են այն երիտասարդները, որոնք «սելֆի» են անում Նժդեհի
` գեղարվեստական տեսանկյունից բավականին վիճելի արձանի մոտ:
Հիմա մեկ այլ հերոսի ոչ Նժդեհի մասշտաբի, բայց դարձյալ հայրենիքին ռազմական մեծ ծառայություններ մատուցած զինվորական Սամվել Բաբայանի մասին: Կարո՞ղ է նա այս պահին օգտակար լինել Արցախի անվտանգության առումով: Իհարկե, կարող է, բայց ինչպե՞ս: Բնականաբար, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմում
` դժվար է, չէ՞, ենթադրել, որ 21-րդ դարում հնարավոր է պատերազմին մասնակցել ինքնուրույն գործող|պարտիզանական ջոկատով:
Բայց գեներալի կողմնակիցները Եւ մասամբ ինքը Սամվել Բաբայանը, իր քաղաքական անփորձության պատճառով նրա հայրենիք գալը մատուցեցին որպես քաղաքական իրադարձություն: Քաղաքականից էլ «վերան» հեսա եկավ մի մարդ, որը կփրկի հայ ազգը, իշխանափոխություն կանի Հայաստանում եւ Արցախում, հենց որ նա հայտնվի Ստեփանակերտում, բոլոր թուրքերը կփախնեն եւ այլն: Եվ այստեղ սկսեց «արգելակումը», որովհետեւ Սամվել Բաբայանը հաստատ Սպինոզան չի, քաղաքական գործիչ չի, գումարած դրան
` արցախցիները հիշում են, թե նրա հերոսությունները եւ թե «հետհերոսական» շրջանը, որը նույնքան փառավոր չէր:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: