06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարենային ճգնաժամ կունենանք

‹‹Պետությունը պետք է անի բոլոր հնարավոր քայլերը կարկուտից տուժած գյուղացուն աջակցելու համար։ Սահմանամերձ գյուղերում էլ է կարկուտ  տեղացել, բայց գյուղը սահմանամերձ  էլ որ չլինի, պետք է ասել՝  է՛լի մեր գյուղացին հիմա ծանր վիճակում է հայտնվել։  Բոլորս ենք բարձրաձանում այդ մասին։ Գյուղացին վարկային ծանր բեռի տակ է։ Կլիմայական աղետների ժամանակ է՛լ ավելի խոցելի վիճակում է հայտնվում գյուղացին››, – Henaran.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով կարկուտից տուժած՝  մեր հայրենակիցների խնդիրներին։

Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝ սուղ ռեսուրս ունեցող պետությունն էլ պիտի կարողանա ինչ-որ կերպ հնար գտնել ու  աջակցել գյուղացուն։

‹‹Դա ախր իրենց մեղքով չի եղել․ ասենք՝  սխալ կառավարման արդյունք չէ։  Բնականաբար, Կառավարությունը պետք է մտածի այս մասին, Գյուղատնտեսության նախարարությունը ևս։ Ես, անշուշտ, հասկանում եմ, որ ՀՀ-ն չունի ճոխ հնարավորույթուններ, բայց այս դեպքում պիտի լինի աջակցություն։  Միշտ էլ հնարավոր է ռեզերվներ հայտնաբերել։ Պետք է օգնել գյուղացուն, այլապես վաղն ունենալու ենք պարենային անվտանգության խնդիր։ Գյուղացին կհուսալքվի․ այսպես չի՛ կարելի։ Նա պիտի զգա, որ պետությունն աջակցում է իրեն, իր կողքին է››, – ասաց տնտեսագետը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ