17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը որոնում է խոշոր խարդախության մեջ կասկածվող Ասատուրին. Խոստանում են դրամական պարգեւ

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվում է Ասատուր Սուրենի Կարապետյանը, որը՝ ներկայանալով Վարդան անունով, որոշ դեպքերում նաեւ որպես ՀՀ ՊՆ աշխատակից, տարբեր զորամասերում ժամկետային զինվորական ծառայություն անցնող անձանց բուժման, այնուհետեւ՝ առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրման, տարեկետում ձեւակերպելու, զինծառայության պայմանների բարելավման, ինչպես նաեւ այլ պատրվակներով վերջիններիս հարազատներից պարբերաբար խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի, որոշում է կայացվել Ասատուր Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ասատուր Կարապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում, խնդրվում է այդ մասին հայտնել ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն հետեւյալ հեռախոսահամարներով` +374 11 56 48 21, +374 10 56 12 32, +374 55 00 22 06, + 374 55 00 22 09:

Արժեքավոր տեղեկատվություն տրամադրած անձին երաշխավորվում է ինքնության գաղտնիությունն ու խոշոր դրամական պարգեւ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ