29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքապետը 4 տեղակալների մասին. պարտադիր է

«Երեւան քաղաքի 2016թ. բյուջեն հաստատվել է ծախսերի հնարավոր կրճատմամբ»,-այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«2015թ. երբ բյուջեն քննարկում էին, այն մեծ ծախսերը, որոնք կային, մեր հնարավորությունների սահմանում արդեն կրճատել ենք, իսկ ինչ մնում է 2016թ. բյուջեին, արդեն հաստատվել է, ինքը մինիմալ է հաստատաված եւ այն ծրագրերը, որոնք իրականացվելու են  2016թ., պարտադիր ծրագրերն են»:

Անդրադառնալով քաղաքապետի տեղակալների հնարավոր կրճատմանը, քաղաքապետը նշել է , որ օրենքով սահմանված է, որ Երեւանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ եւ նրանց կրճատումը չի մտնում իր լիազորությունների  մեջ. «Երեւանի քաղաքապետի տեղակալների լինելը տեղական ինքնակառավարման օրենքով է հաստատվում եւ քաղաքապետի լիազորությունների մեջ չէ նրանց կրճատումը, օրենքով պարտադիր է, որ  Երեւանի քաղաքապետը ունենա 4 տեղակալ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ