15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նժդեհը ոչ թե նացիստ է, այլ հայ ազգային հերոս․ Շարմազանովի պատասխանը Զախարովային

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան զարմացած է Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ Նժդեհի արձանը կանգնեցվել է Երեւանի կենտրոնում, քանի որ Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոս է։

«Նժդեհը հայ ազգային հերոս է, ինչպես և Ալեքսանդր Նևսկին, Սուվորովը, Կուտուզովն են եղբայրական Ռուսաստանի ազգային հերոսները։ Եւ որպես պատմաբան՝ ուզում եմ նշել, որ Գարեգին Նժդեհը երբեք որեւէ կապ չի ունեցել ֆաշիստների և նացիստների հետ, նա ողջ կյանքում պայքարում էր հայ ժողովրդի ազատության, հայկական պետականության, մեր ժողովրդի համար։ Նժդեհի ու նացիստների միջև զուգահեռ անցկացնելը անընդունելի է»,- ասել է նա։

Շարմազանովը հիշեցրել է, որ 1939-ին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը համաձայնագիր է կնքել Գերմանիայի հետ չհարձակման մասին, բայց նրան ոչ ոք ֆաշիստ չի անվանում։

«Բոլորը հասկանում են, որ դա արվել էր սովետական ժողորդի ու ԽՍՀՄ-ի շահերից ելնելով։ Նույնն էլ Նժդեհի դեպքում էր, նա Գերմանիայի հետ դաշնակցում էր, որպեսզի Գերմանիայի հաղթանակի դեպքում կանխի Բեռլինի դաշնակից Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ