08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կրճատման ենթակա ծախսեր կան

«Իմ կարծիքը ծախսերի կրճատման հետ կապված շատ միամիտ կլիներ, որ ես առաջինը ձեզ հայտնեի: Ես առաջինը կառավարությանն եմ հայտնում»,-այսօր՝ հունիսի 9-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ըստ բյուջեի ծախսերի` ո՞ր հատվածը կարելի է կրճատելև ուղղել խոցելի ոլորտներին:

«Մենք կարծում ենք, որ կան ծախսեր, որոնք քննարկման մեջ են, և որոնց մի մասը ենթակա է կրճատման: Կան ծախսեր, որոնց նպատակը շատ բարի է, բայց այդ ծախսերն այն արդյունքները չեն տալիս, ինչ-որ պետք է տան և այդպիսի ծախսերն առաջիկայում` բյուջեի քննարկման ժամանակ առաջարկելու ենք կրճատել: Մենք հիմա աշխատում ենք բոլոր նախարարությունների հետ և մինչև ամսվա վերջ ինչ-որ ծրագիր մենք կներկայացնենք»,- պատասխանեց Սաֆարյանը:

Անդրադառնալով շքեղ ծառայողական մեքենաներին` փոխնախարարը նշեց, թե մեքենաների կրճատումն ոչ թե ֆինանսական խնդիր է, այլ բարոյական:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ