11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Լևոն Մկրտչյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը արգելեց  Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին գույք նվիրաբերել Գավառի պետական համալսարանին:

Նշենք, որ Լևոն Մկրտչյանը ներկայացնում էր «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, գույք նվիրաբերելու և գույք տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Վարչապետը հետաքրքրվեց թե ինչո՞ւ են պետական գույքը նվիրում:

«Ինչի՞ համար եք նվիրաբերում, պետական գույքը պետք է տալ անհատույց օգտագործման և ոչ թե նվիրել»,- ընդգծեց  նա:

Լևոն Մկրտչյանը հակադարձեց՝ փորձելով փաստարկներ ներկայացնել:

«Ոչ, անհատույց օգտագործման»,- շեշտեց  վարչապետը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ