15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

36 միլիոն՝ Արմավիրի մարզին

Արմավիրի մարզի մի քանի համայնքներում լրացուցիչ 12 հակակարկտային կայաններ տեղադրելու նպատակով այսօր՝ հունիսի 9-ին կայացած կառավարության նիստում որոշում ընդունվեց  հատկացնել  36 միլիոն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտը և ուժեղ քամին վնաս է հասցրել մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին:

Դավիթ Լոքյանն նշեց, որ հետագայում կարկուտի հասցրած վնասներներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ, որոնց արժեքը 36 միլիոն դրամ է:

«Գումարը տրամադրվում է Արմավիրի մարզպետարանին»,-ասաց Դավիթ Լոքյանը:

3 միլիոն դրամ գումար էլ հատկացվեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի դպրոցի տանիքի վերանորոգման համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ