13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ 10 մետր գլորվել

ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածի 28-րդ կմ-ին «Opel astra G» մակնիշի 34 ON 567 համարանիշի (վարորդ 24-ամյա Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել (մոտ 10մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր՝ հասնելը ուղեւոր 48-ամյա Ս. Ղ. տեղափոխվել է Սիսիան քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ժանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ